Գլասվորկ ընկերությունը շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային շրջանակը
Գլասվորկ ընկերությունը շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային շրջանակը 23 Մարտի 2026, Երկուշաբթի |
«Գլասվորկ» ընկերությունը հյուրընկալել է իտալական «Ռենկո» ընկերության պատվիրակությանը։ Այցի հիմնական նպատակն էր մանրամասն ծանոթանալ ընկերության արտադրական հզորություններին,
տեխնիկական հնարավորություններին և ժամանակակից սարքավորումների պարկին։ Հյուրերի ուշադրության կենտրոնում էին այն ինժեներական լուծումները, որոնք «Գլասսվորկն» իրականացնում է իր
աշխատանքային գործընթացներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ և ապագա նախագծերի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես
նշվել է, որ արդեն ավարտված են «Ռենկո» ընկերության պատվերով՝ Իսակովի պողոտայում «Գլասվորկի» մասնագետների կողմից բարձր որակով իրականացրած, ԱԿԲԱ բանկի գլխամասային գրասենյակի
ապակեպատման և ֆասադային կոնստրուկցիաների մոնտաժային լայնածավալ աշխատանքները։ Հանդիպումն անցել է ջերմ և արդյունավետ աշխատանքային մթնոլորտում՝ վերահաստատելով գործընկերների
միջև ձևավորված փոխադարձ վստահության բարձր մակարդակը։ Այցի արդյունքներով ընդգծվել են երկու ընկերությունների պատրաստակամությունը՝ ընդլայնելու փոխգործակցությունը և կյանքի կոչելու նոր ու հավակնոտ ճարտարապետական նախագծեր։