Գլասվորկ ընկերությունը շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային շրջանակը
Գլասվորկ ընկերությունը շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային շրջանակը 23 Մարտի 2026, Երկուշաբթի |
Glasswork × EBRD — համագործակցություն, որը վերածվում է արդյունքի։
Օրերս Glasswork ճարտարապետական ապակու մշակման գործարան այցելեցին Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի՝
EBRD-ի տարածաշրջանային ղեկավարության և Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչները։
Այցի ընթացքում մեր գործընկերները ծանոթացան Glasswork-ի արտադրական հնարավորություններին, ժամանակակից տեխնոլոգիական
գործընթացներին, արտադրական ենթակառուցվածքներին և ճարտարապետական ապակու մշակման լուծումներին՝ տեղում գնահատելով
ընկերության զարգացման ընթացքն ու իրականացված ներդրումների արդյունքները։
Glasswork-ի և EBRD-ի համագործակցությունն արդեն ունի իր պատմությունն ու չափելի արդյունքները։
EBRD-ն իր պաշտոնական հրապարակումներում անդրադարձել է մեր ընկերության արտադրության արդիականացման գործընթացին՝
մասնավորապես նշելով նոր ավտոմատացված սարքավորումների ներդրումը, արտադրական գործընթացների անվտանգության և արդյունավետության
բարձրացումը, ինչպես նաև արտադրանքի որակի բարելավումը։
EBRD-ի և ԵՄ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերը նպաստեցին ոչ միայն տեխնոլոգիական վերազինմանը, այլև արտադրական գործընթացների
շարունակական կատարելագործմանը՝ ներառյալ Kaizen բիզնես փիլիսոփայության ներդրումը։
Այս համագործակցությունը մեզ համար կարևոր է ոչ միայն որպես ներդրումային ծրագիր։
Այն վստահության, երկարաժամկետ գործընկերության և զարգացման ընդհանուր տեսլականի օրինակ է, որտեղ տեխնոլոգիան, արտադրական
մշակույթը և միջազգային փորձը վերածվում են իրական արդյունքի։
Այսօրվա այցը այդ համագործակցության շարունակությունն է և նոր հնարավորությունների հիմքը։
Մենք շնորհակալ ենք EBRD-ին և Եվրոպական միությանը՝ Glasswork-ի զարգացմանը, տեխնոլոգիական արդիականացմանը և Հայաստանի
արտադրական ներուժի ամրապնդմանը ցուցաբերած աջակցության համար։
Glasswork — տեխնոլոգիա, մասշտաբ և որակ՝ Հայաստանից դեպի տարածաշրջան։
???? EBRD-ի պաշտոնական հրապարակումը Glasswork/ASEDL-ի զարգացման և արդիականացման վերաբերյալ՝ EBRD — EBRD and EU help grow businesses in Armenia
???? EBRD-ի 2024թ. հրապարակումը ընկերության արտադրական արդիականացման և այցի վերաբերյալ՝ EBRD — EBRD donors visit beneficiaries in Armenia