Glasswork × EBRD — համագործակցություն, որը վերածվում է արդյունքի։
Glasswork-ի և EBRD-ի համագործակցությունն արդեն ունի իր պատմությունն ու չափելի արդյունքները։ 28 Սեպտեմբերի 2026, Երկուշաբթի |
Fundermax սեմինար Երևանում
Սեպտեմբերի 11-ին Glasswork ընկերությունը հյուրընկալեց Ավստրիայից ժամանած մասնագետին՝ Նիկոլայ Շբոլովին,
ինչպես նաև Հայաստանի առաջատար ճարտարապետներին ու դիզայներներին՝ մասնակցելու Fundermax ինտերիերային և էքստերիերային HPL վահանակներին նվիրված սեմինարին։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նորարարական նախագծային լուծումներ և կիրառական փորձ։
Քննարկվեցին ֆունկցիոնալության ու դիզայնի արդի միտումները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական շփման միջազգային փորձագետի հետ և ծանոթացան ապրանքանիշի նորագույն հնարավորություններին։
Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ էր դեպի Հայաստանի շինարարության և դիզայնի ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրում։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին հետաքրքրության և ակտիվ ներգրավվածության համար։